ԱՄՆ-ում բնակվող իրավաբան Լիզա Կուչակջյանը չէր էլ ենթադրում, որ իր հոբբին' պատրաստել հայկական ուտեստներ, կարող է ավելի մեծ եկամուտ ու հռչակ բերել, քան իրավաբանական դպրոցն ու շահած բազմաթիվ դատավարությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասբարեզ» պարբերականը, Լիզայի խոհանոցը դարձել է հանրաճանաչ ԱՄՆ-ում, իսկ նրա պատրաստած մածունը, լավաշը, հայկական տոլման եւ ավանդական թխվածքները դարձել են բազմաթիվ ընտանիքների սեղանների անբաժան մասնիկը:
Այժմ Լիզան բացել է իր կայքը, որը կոչվում է Love on a Plate-Armenia եւ բացի հայկական բաղադրատոմսեր ներկայացնելուց նաեւ դասընթացներ է անցկացնում այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են առնչվել հայկական խոհանոցին, ազգային ուտեստներին: Նրա ընկերները պատմում են, որ Լիզան հպարտանում է իր հայկական ծագմամբ, հայկական ժառանգությամբ եւ սիրով ներկայացնում ու խոսում ազգային ուտեստների մասին: