Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը սելֆի է արել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ: Քարդաշյանն Ինստագրամի իր էջում հրապարակել էր իր, Քլինթոնի և ամուսնու' Քանյե Ուեսթի սելֆին: «Շատ եմ սիրում նրա (Քլինթոնի) ելույթներն ու լսել մեր երկրի հետ կապված նվաճումների մասին»,-նկարի տակ ավելացրել է Քիմ Քարդաշյանը' օգտագործելով ‪#‎HillaryForPresident հաշթեգը:

 

Ավելի վաղ Քարդաշյանը Ինստագրամում տեղեկացրել էր հանդիպման մասին: «Հուզված եմ այս երեկո հանդիպելու մեր հաջորդ, ԱՄՆ առաջին կին նախագահին' Հիլարի Քլինթոնին: Գուցե և նա սելֆի անի ինձ հետ»,-նշել էր հեռուստաստղը: