LADYNEWS.am-ը գրում է.

 

Հղիությունը և երեխայի ծնունդը, հատկապես, եթե բարդ ընթացք են ունեցել, հաճախ հանգեցնում են մկանների թուլացման և օրգանների իջեցման: Կեգելի հանրահայտ մարմնամարզությունը օգտակար է ոչ միայն սեռական համակարգի առողջության, այլև բժկական առումով՝ թե արգանդի իջվածքի, թե մկանների թուլացման պարագայում:

 

Մարմնամարզության էությունը կոնքերի ներքին հատվածի մկանների լարման և ապա' թուլացման մեջ է: Այդպիսի մարմնամարզությունը լավացնում է կյանքի ինտիմ կողմը, պարգևում լավ զգացողություններ, օգնում հեշտ հասնել գագաթնակետին:


Կեգելի մարմնամարզության 5 հանրահայտ վարժությունները

 

Վարժություն 1

 

Ելման դիրքը' մեջքի վրա պառկած, ձեռքերը մարմնի երկայանքով, ոտքերը ծնկների հատվածում ծալված: Շնչելիս կոնքերը բարձրացնում ենք վերև մինչև վերջ՝ ուսերն ու ծոծրակը չկտրելով հատակից: Բարձրացնելիս սեղմում ենք ոտքերի արանքի, հետույքի մկանները այնպես, կարծես թե ցանկանում ենք կանխել միզելու գործընթացը: Լարված պահել 5-10 վայրկյան, ապա վերադառնալ ելման դիրք: Կատարել 5-6 անգամ:

 

600x580

 

Մանրամասները` այստեղ: