Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում պատմել է իր դեմ կատարված հերթական մահափորձի մասին:
«Մի քանի ամիս առաջ Չերնորեչյեյում: Չորս ամիս առաջ: Ես ամեն անգամ օբյեկտն էի ստուգում: Այն խողովակը, որն այդտեղ կար, ականապատել էին: Մի հրապարակ կար, որը ես ամեն օր ստուգում էի: Այն նույնպես ականապատել էին»,- ասել է Չեչնիայի առաջնորդը:
«Մի երիտասարդ կա, Բիտյուկաևսկի, երիտասարդ, հետաքրքիր: Նա անտառ էր գնացել, նրան հանձնարարել էին Գնալ Գրոզնի և սպանել Կադիրովին: Նա պատրաստվում էր պայթեցնել ինձ: Մենք նրանց բոլորին ոչնչացրեցինք, միայն նա ողջ մնաց»,- պատմել է Կադիրովը:
«Ես էլի կարող եմ դեպքեր պատմել: Դաղստանից եկել էին երկու երիտասարդ տղա: Նրանք ահաբեկչական հարձակում էին պատրաստում: Հետո նրանց մենք ձերբակալեցինք: Երևում էր, որ աղքատ ընտանիքից էին: Ես աաեցի՝ պատմիր ընտանիքիդ մասին: Հորը սպանել էին, եղբայրը վիրավոր էր, հիվանդանոցում մայրը կորցրել էր տեսողության 75 տոկոսը: 50 հազար ռուբլի էր հարկավոր, որ վիրահատություն արվի: Ես ասացի՝ վերցրու 100 հազարը, մյուսին էլ 50 հազար, վերադարձրեք նրանց տուն»:
Այն հարցին՝ արդյոք բռնե՞լ են պատվիրատուներին, Կադիրովն ասել է. «Պատվիրատուները շայթաններն են: Դա Բիտյուկաևներն են, Ումարովներն են, նրանք են պատվիրատուները»: