Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգչուհի Սոնան, ով 17 տարեկանից Մոսկվայում ապրելով, միեւնույն է, շարունակում է արյան եւ հայրենիքի կանչով ժամանակ առ ժամանակ վերադառնալ Հայաստան, ավելին՝ երգչուհու խոսքերով, նա ունի երկու հասցե ՝ Հայաստան եւ Ռուսաստան:
Սոնա, ի տարբերություն նախորդ տարիների, վերջին շրջանում հաճախ եք գալիս Հայաստան, հետաքրքիր է այս անգամ այցի հիմնական նպատակը ո՞րն է:
- Իմ բոլոր այցերի հիմնական նպատակը միակն է՝ սա իմ նախնիների հողն է եւ իմ քաղաքը, ես այստեղ եմ ծնվել, ապրել մինչեւ 17 տարեկանս, ես հոգով ու սրտով հավերժ կապված եմ իմ հայրենիքի հետ եւ միշտ պետք է գամ: Իսկ ինչ վերաբերվում է ծրագրերին, այս անգամ այցիս գլխավոր ծրագիրն իմ համերգն էր, որը կայացավ հունիսի 26-ին, որին մասնակցելու համար Իտալիայից ժամանել էր իմ սիրելի գործընկեր Մանոլոն, ում հետ նոր զուգերգ ունենք, որի կենդանի պրեմիերան տեղի ունեցավ հենց համերգի ընթացքում: Պետք է ասեմ, որ իսկապես շատ լավ երգ է, որը շուտով նաեւ կձայնագրենք: Դրանից հետո էլ պարզ կդառնա՝ այն տեսահոլովակ կունենա, թե ոչ:
Շարունակությունը` այստեղ: