Երգչուհի Եվա Ռիվասը իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը.

 

«Դե ինչ, ընկերներ, գնում եմ օդանավակայան, շնորհակալություն բոլորին, ով հետս էր Հայաստանում եղած ժամանակ: Գրեթե երկու տարի… քիչ ժամանակ չէ… կկարոտեմ, անգամ կարծես թե ցավ եմ զգում: Երբ տանից դուրս էի գալիս, սիրտս ճմլվում էր, սակայն սրտիս կեսը գտնվում է Ռուսաստանում, այդ պատճառով էլ այստեղ չեմ կարող այլևս մնալ: Ամենաշատը կկարոտեմ աշխարհում ամենահամեղ սնունդը:

11419290_852542161508510_458569871_n

Սիրում եմ քեզ, Հայաստան: Ներիր ինձ, եթե ինչ-որ բան այնպես չեմ արել, շնորհակալություն, որ ընդունեցիր ինձ, ինչպես հարազատի: Իմ սիրտն ընդմիշտ այստեղ է»: