Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը դրվել է հանրային քննարկման, և յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել իր կարծիքը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե տարբեր կարծիքներով հասարակությունը դուրս է մղված պետական կառավարումից:

 

«Սահմանադրության փոփոխության մասին բազմաթիվ կարծիքներ հնչել են, և այսօր այդ հարցն արդիական չէ: Նախագիծը դրված է հանրային քննարկման, և յուրաքանչյուր ոք կարող է կարծիք ներկայացնել: Բոլոր դիտարկումները կամփոփվեն և կներկայացվեն մասնագիտական հանձնաժողովին»,- ասաց Մկրտչյանը:

 

Միաժամանակ, փոխնախարարը նշեց, որ տեղեկություններ չունի, թե ինչու է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել արդեն նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը: