Մարջան Ավետիսյանն այս օրերին շնորհավորանքների, բարեմաղթանքների, ծաղկեփնջերի եւ գեղեցիկ անակնկալների պակաս չունի, իսկ առիթը ծննդյան տարեդարձն է: Դերասանուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ 33-ամյակը նշել է Արցախում՝ մասնակցելով գեղարվեստական նոր ֆիլմի նկարահանումներին:

 

«Քնած էի, երբ անձնակազմից Ռոզի Ավետիսովնան, Նարինե Գրիգորյանը եւ ուրիշներ տոնական տորթով, ծաղիկներով մտան հյուրանոցի իմ համարը: Շատ հաճելի էր» ,-մեզ հետ զրույցում պատմել է հոբելյարը:

 

Մարջանն առանձնապես չի սիրում իր տարեդարձի օրը, իսկ պատճառը ուշադրության կենտրոնում գտնվելն է, ինչից ընկճվում է, եւ երբեմն նախանձում է այն մարդկանց, ովքեր անհամբերությամբ են սպասում ծննդյան օրվան:

 

Շարունակությունը` այստեղ: