Պիցցայի խմոր
Անհրաժեշտ բաղադրիչները'
225 գ. ալյուր, 150 մլ. տաք ջուր, կես թ/գ շաքարավազ, 1 թ/գ խմորիչ, կես թ/գ աղ, 30 գ. կարագ կամ ձեթ
Պատրաստման եղանակը'
Ջուրը լցնել ամանի մեջ և լուծել շաքարավազը, ավելացնել խմորիչը և թողնել տաք տեղում մոտ 10 րոպե: Ալյուրը և աղը հարել կարագի կամ ձեթի հետ: Ջրի մեջ բացված խմորիչը ավելացնել ալյուրի վրա և խառնել մինչև փափուկ խմոր ստանալը:
Խմորը լավ հունցել այնքան որ ձեռքերը չկպչի, ապա խմորը ծածկել և թողնել 1 ժամ տաք տեղ, մինչև խմորը բարձրանա: Նորից ձեռքով ծեծել և թողնել որ բարձրանա, բարձրանալուց հետո այն արդեն պատրաստ է:
Բարի ախորժակ)))