ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը մեղադրել է Չինաստանին, «հսկայական քանակի կառավարական տեղեկություններ» և կոմերցիոն գաղտնիքներ գողանալու համար, գրում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Նրանք փորձում են ամեն ինչ ոչնչացնել Ամերիկայում: Մենք պետք է զգոն լինենք. Չինաստանի ռազմական ուժն աճում է մեծ արագությամբ»,- շաբաթ օրը իր ելույթում հայտարարել է նա:

 

Տեղեկատվության անվտանգության պահպանումը Վաշինգտոնի և Պեկինի հարաբերություններում խնդրահարույց հարցերից մեկն է: ԱՄՆ-ը մշտապես մեղադրում է Չինաստանին հակերային հարձակումների համար, իսկ Չինաստանը հերքում է դրանք: