Արդեն հայտնի է, որ երգիչ Արման Հովհաննիսյանն ու ռուս ժողովդրական արտիստ, երգչուհի Վալերիան զուգերգ են ձայնագրել, որը կոչվում է «Вера в любовь»: Life.panorama.am-ն- այսօր կապ հաստատեց Արման Հովհաննիսյանի PR մենեջեր Լուսինե Արշակյանի հետ՝ պարզելու, թե այս համագործակցությունը ինչ ընթացք կունենա եւ արդյոք առաջիկայում հայ եւ ռուս հանդիսատեսը տեսահոլովակի սպասի, թե ոչ։
«Այս պահի դրությամբ որեւէ պաշտոնական լուր հայտնել ես չեմ կարող: Ճիշտ է, մենք այս պահին այնպիսի փուլում ենք, որ ամեն բան տանում է դրան, բայց քանի որ դեռ ինքներս հստակ ոչինչ չգիտենք, ուստի ես էլ հստակ չեմ կարող վստահեցնել, որ «Вера в любовь»-ն տեսահոլովակ կունենա: Համենայնդեպս այս պահին, երբ կարդում ենք նույն Վալերիայի սոցիալական էջերի մեկնաբանությունները, տեսնում ենք, որ ազգությամբ ոչ հայ շատ օգտատերեր պահանջում են, որ երգն ունենա տեսահոլովակ»,- նշեց Լուսինե Արշակյանը:
Շարունակությունը` այստեղ: