ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը Life.panorama.am-ին հայտնեց, որ օրեր առաջ՝ հունիս 18-ին, իր մասկացությամբ վթարից հետո իրեն լավ է զգում. «Փառք Աստծո լավ եմ, ինձ հետ ամեն ինչ նորմալ է»,- նշեց նա:
Դերասնուհին նկատեց նաեւ, որ այս պահին գտնվում է հեռուստատեսային դադարի շրջանում. «Այս պահին հեռուստատեսային դաշտում ոչ մի նորություն չունեմ, որպեսզի պաշտոնապես հայտարարեմ, նոր եթերաշրջանում եւս դեռ պլաններ չունեմ: Այս ոլորտում իմ դադարը պայմանավորված է իմ որոշմամբ եւ լավ առաջարկների բացակայությամբ, այս պասիվ շրջանը ինձ ավելի շահեկան եւ ձեռնտու է, քանի որ ողջ ստեղծագործական ռեսուրսներս կենտրոնացրել եմ իմ հիմնական, իմ հարազատ, իմ մշտական աշխատավայրում՝ թատրոնում: Ժամանակ է պետք, որպեսզի եւ ես լիցքավորվեմ, եւ հանդիսատեսը հասցնի կարոտել»:
Շարունակությունը` այստեղ: