Ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեն վերջին երկու օրը՝ մահից առաջ, անց է կացրել անգիտակից վիճակում: Այս մասին հաղորդում է LifeNews-ը:

 

Նշվում է, որ մեկ շաբաթ առաջ երգչուհին այլևս չէր ճանաչում հարազատներին:

 

Ֆրիսկեյի հարազատները նրան մահացած են գտել նախօրեին, ամառանոցում: Ժամանած շտապօգնությունը հաստատել է նրա մահը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր երգչուհու մահվան լուրը: