Այսօր դերասանուհի և երգչուհի Հասմիկ Ղարիբյանի ծննդյան օրն է: Նա  ծնվել է 1980 թվականի հունիսի 13-ին Երևանում :

 

Դերասան Իշխան Ղարիբյանի դուստրն է։ Հայտնի է դարձել 2000-ականների սկզբին Արմենիա հեռուստաընկերությամբ հեռարձակված «Կարգին հաղորդման» մանրապատումներում նկարահանվելուց հետո, որտեղից էլ ստացել է իր Կարգին Հասո կեղծանունը։

 

Այնուհետև իր մասնակցությունն է ունեցել «7.5» և «No comment» ներկայացումներում, ինչպես նաև 2011 թվականին նկարահանվել է «Ալաբալանիցա» ֆիլմում։

 

2012 թվականին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ էլ 2014 թվականի նոյեմբերի 1-ին մահացել է քաղցկեղից։