Ֆուտբոլի Եվրոպայի 2014 թվականի առաջնության պաշտոնական երգի հեղինակը կլինի աշխարհահռչակ Դևիդ Գետան: Ազգությամբ ֆրանսիացի DJ-ը, ով նաև զբաղվում էր պրոդյուսերությամբ, անձամբ կկատարի իր իսկ հեղինակած երգը, առաջնության բացման արարողության ժամանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է ՈԻԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

 

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը կանցկացվի Ֆրանսիայի մի շարք քաղաքներում: Առաջնությունը կկայանա հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը: