Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգիչ Մհերը, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում է մեծ մենահամերգի. «Այս պահին մի քան նոր երգեր եմ ձայնագրվում, քանի որ ուզում եմ ավարտել երրորդ ձայնասկավառակս, որպեսզի տարվա վերջ՝ մենահամերգիս օրը, ներկայացնեմ այն:
Ի դեպ, մենահամերգս նախատեսված է ծննդյանս օրը՝ նոյեմբերի 13-ին, որը, հավանաբար, կիրականանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում: Համերգի խորագիրը, ըստ նախնական, պլանավորածի, կլինի «Մհերը և իր ընկերները», ինչը արդեն ենթադրում է, որ համերգին ներկա կգտնվեն և կերգեն նաև իմ ընկերները, որոնց հետ ես համատեղ աշխատանքներ ունեմ»,- նշեց Մհերը:
Շարունակությունը` այստեղ: