Ընկեր լինելը դժվար է, նրան գտնելը՝ գուցե էլ ավելի բարդ. այսօր ընկերության միջազգային օրն է: Life.panorama.am-ի միջոցով Անաիս Սարդարյանը, Արսեն Լեւոնյանն  ու Սոֆի Մխեյանը իրենց ջերմ սերն են խոստովանել ամենասիրելի  ընկերներին:

 

Դերասանուհի Անաիս Սարդարյանը իր սերը խոստովանեց արդեն 12 տարվա պատմություն եւ ամրություն ունեցող ընկերներին. «Իմ շատ ջերմ սերն եմ հղում եւ շնորհավորում Մոսո Կարապետյանին, Արսեն Լեւոնյանին, Սոնա Մարտիրոսյանին եւ Լեւս Դավթյանին, որովհետեւ նրանք իմ ամենամոտ ընկերն են, նրանց հետ արդեն 12 տարի է, ինչ շատ մոտ ենք: Նրանց կասեմ, որ շատ եմ սիրում:

 

Այս պահին Սոնան եւ Մոսոն այստեղ չեն ու հենց երեկ Լեւսի հետ միասին դրա մասին էինք խոսում, որ շատ ենք կարոտում: Ես երանի եմ տալիս, որ մեր 12 տարվա պատմություն ունեցող ընկերությունը կրկնապատկվի, բաղմապատկվի, քառապատկվի եւ այդպես շարունակ, ու մեր ընկրությունը իր ամրությունը մշտապես պահպանի: Այսօր ավելի քան համզոված եմ, որ դեռ մեր երեխաներն են միասին ընկերություն անելու, մենք էլ ոչ մի անգամ չենք փոշմանի: Ընկեր գտնելը շատ դժվար բան է, բայց ընկեր լինելը էլ ավելի. ես ինձ լավ ընկեր եմ համարում, որովհետեւ միշտ նրանց հանդեպ շատ ուշադիր եմ, իմ օրը սկսում եւ համարյա միշտ ավարտվում է նրանցով, ես միշտ ժամանակ եմ գտնում նրանց համար»,- նշեց դերասանուհին ու հավելեց, որ լավ առիթ է այսօր ընկերներին նվերներ տալու համար:

 

Շարունակությունը` այստեղ