Ներկայումս չափազանց նորաձև է ակումբային երաժշտությունը, սակայն Հայաստանում այն քիչ տարածվածություն ունի: ԼՈՒՐԵՐ.com-ը ներկայացնում է Dj Donz և George Ch.-ի նոր «Generation Y» ստեղծագործությունը, որի հիման վրա նաև տեսահոլովակ է նկարահանվել: Ստեղծագործությունը house track ոճի պատկանող, անգլերեն լեզվով, nu-disco, indie dance ալտերնատիվ ոճում է:

 

Տվյալ ոճի ստեղծագործությունները կառուցվածքով և բնույթով նման են 80-ականների պարային հիթերի, սակայն համեմված են նոր էֆեկտներով և, շնորհիվ նոր տեխնոլոգիաների, բոլորովին նոր կերպով են հնչում:

 

Խոսքերի հեղինակն է երգիչ Գևորգ Չոփուրյանը(George Ch.), իսկ գործիքավորման և մտահղացման հեղինակը՝ Dj Donz: Տեսահոլովակի ռեժիսորն է Դանիել Դանիելյանը: