Նռան օգտակար հատկությունների մասին լեգենդներ են պտտվում: Բայց լեգենդները թողնենք ու տեսնենք իրականում ինչպես է ազդում այն առողջության վրա: Ասում են, եթե պարբերարաբ նուռ ուտեք, ապա ձեր սիրտը կաշխատի ժամացույցի պես, իսկ ծերությունը ձեզ կհասնի շատ ավելի ուշ, քան դուք սպասում էիք:
Նուռը պարունակում է 12 ամինաթթուներ, որոնցից 5-ը անփոխարինելի են: Այսինքն դուք դրանք չեք գտնի այլ մրգերում կամ պտուղներում: Բացի այդ նուռը հարուստ է վիտամին K-ով, C-ով, B9-ով և B6-ով: Այն հարուստ է նաև հանքանյութերով՝ ֆոսֆորով և կալիումով: Միաժամանակ նուռը ցածր կալորիականությամբ միրգ է: 100 գրամ նուռը պարունակում ընդամենը 72 կիլոկալորիա: Aroxj.am-ը ձեզ է ներկայացնում նռան 7 օգտակար հատկությունները:
Նուռը ամրապնդում է սիրտը
Նուռը պարունակում է պունիկալագին ու մեծ քանակության հակաօքսիդատներ, որոնք ընկնելով օրգանիզմ ամրապնդում են սիրտը: Մասնագետների խոսքով, պունիկալագինը ու հակաօքսիդատները, ամրացնում են երակների պատերը և իջեցնում են վատ խոլեստերինի մակարդակը:շՍա իր հերթին խոչընդոտում է աթերոսկլերոտիկ միացությունների ձևավորմանը: Նման խնդրի նախատրամադրվածություն ունեցողների շրջանում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր օրը 30 միլիլիտր նռան հյութ են օգտագործել 30 տոկոսով նվազել է աթերոկլերոտիկ միացությունների ձևավորումը:
Նուռը պաշտպանում է քաղցկեղից
Նուռը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք խոչընդոտում են էսթրոգենների սինթեզը, ինչն իր հերթին խանգարում է չարորակ գոյացությունների ձևավորմանը:Նռան մեջ պարունակող հակաթթուները և հակաբորբոքային նյութերը թույլ չեն տալիս զարգանալ չարորակ գոյացությունների բջիջներին: Հետևաբար քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազում է:
Շարունակությունը՝ այստեղ: