Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, միշտ աչքի է ընկել իր ակտիվությամբ հասարակական-քաղաքական հարցերում, սակայն վերջին շրջանում նկատելի է նրա պասիվացումը։ Այս փուլում Լուսինեն նաև ընտանեկան խդիրներ ունի։ BlogNews.am-ն այս ամենի մասին խոսել է հաղորդավարուհու հետ։
-Լուսինե, միշտ հանդես եք եկել որպես ակտիվ քաղաքացի, սակայն վերջին շրջանում բավականին պասիվացել եք։ Խոսակցություններ կան, որ դա ճնշումների արդյունք է, քանի որ քչացել են Ձեր հրավերները, աշխատավայրում խնդիրներ են առաջացել։
-Չէ, աշխատանքային առումով փոփոխություն բացարձակ չկա և չի եղել։ Որպես քաղաքացի՝ պասիվացում կա, քանի որ ավելի երիտասարդ գիտակցության ժամանակ ամեն ինչին ավելի բուռն ես արձագանքում, բայց ինչքան ավելի լուրջ ես ընդունում խնդիրը, այնքան տեսնում ես, որ այդ խնդիրն այդքան էլ միակողմանի չէ։
Մի քանի անգամ սկսվեցին պայքարներ, որոնց կեսից հասկացա, որ իրականում շատ սխալ ուղղությամբ եմ գնում, որովհետև, իբրև թե, գնում եմ բարի գործ անելու համար, սակայն հաշվի չէի առել, որ հոնքը սարքելու փոխարեն կարող ես աչքը հանել։
Շարունակությունը` այստեղ: