Երգչուհի Աննա Խաչատրյանն այսօր Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ շատ շուտով իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ, որը նկարահանվել է «Բաղմանչի» երգի հիման վրա: «Չեմ ուզում շատ մանրամասնել նոր աշխատանքիս մասին, միայն կասեմ, որ արդեն ավարտվել են նոր տեսահոլովակիս նկարահանումները, և կասեմ նաև, որ նոր աշխատանքումս ինձ կտեսնեն նոր կերպարում, նոր գույներով, նոր ոճով, ինչի շնորհիվ որոշ չափով կզարմացնեմ բոլորին»,- պատմեց երգչուհին:
Հեռուստատեսությամբ վերջին տարիներին խիստ հազվադեպ երևացող երգչուհին մեզ հետ զրույցում պատմեց իր պասիվության պատճառների մասին. «Այո, վերջին շրջանում հեռուստատեսությամբ քիչ եմ հանդիպում, բայց դրա պատճառը ես չգիտեմ, դա պետք է հենց հեռուստատեսությունների աշխատողներին հարցնել: Բազմիցս առիթ եղել է, ես էլ եմ հարցրել, բայց մշտապես լսել եմ հետևյալ պատասխանը՝ «Վայ ինչ ես ասում, մենք միշտ էլ մեր եթերում դնում ենք քո տեսահոլովակները», բայց փաստը մնում է փաստ, որ իմ տեսահոլովակները շատ հազվադեպ են հանդիպում եթերում»,-նշեց Աննան՝ հավելելով, որ նա ոչ մի հեռուստաընկերության հետ կոնֆլիկտային հարաբերություն չունի:
Շարունակությունը` այստեղ: