Մերի Հակոբյանն, ով հանրությանն առավել հայտնի դարձավ «Հարազատ թշնամի» սերիալի Տանոյի ընկերուհի Սաթենի դերում հանդես գալուց հետո, այսօր Life.panorama.am-ին տեղեկացրեց, որ առաջիկայում հեռուստադիտողին նոր դերերով կներկայանա:
«Ամենաուշը աշնանը նոր նախագծում հանդես կգամ և կներկայանամ բոլորովին ուրիշ կերպարում՝ ավելի աշխույժ ու նոր շնչով: Ես չեմ ուզում, որ անընդհատ մեղմ դերեր մարմնավորելով մարկանց մեջ միայն մի կերպարով տպավորվեմ, բացի այդ էլ տարբեր դերեր կերտելու շնորհիվ իմ դերասանական ունակություններն էլ ավելի կամրապնդեմ»,- նկատեց դերասանուհին:
Առաջիկա դերերի մասին խոսելիս՝ Մերին նկատեց, որ Սաթենից տարբերվող կերպար ասելով նկատի չունի, որ իրեն բաց տեսարաններում կտեսնի հեռուստդիտողը, ավելին՝ այդ առումով ինքն ունի հստակ սկզբունքներ. «Այո, ես հասկանում եմ, որ դերասանի մասնագիտությունը պահանջում է կերտել տարբեր կերպարներ՝ այդ թվում հանդես գալ բաց կամ համբույրի տեսարաններում, բայց պետք է ասեմ, որ որքան էլ ես ուզում եմ այս մասնագիտության մեջ հաջողությունների հասնել, միևնույն է, ես ունեմ իմ հստակ սկզբունքները, որը գալիս է մեր ազգային մենթալիտետային մտածելակերպից, ուստի հաստատ կարող եմ ասել՝ ինձ բաց կամ համբույրի տեսարաններում չեք տեսնի:
Շարունակությունը` այստեղ: