Երգչուհի Լիլիթ Կարապետյանը, Life.panorama.am-ի զրույցում պատմեց իր մասնակցությամբ «Անհայտ հասցե» իրապատում շոուից և խոսեց որդու և նրա հոր՝ երգիչ Դավիթ Թուջարյանի հարաբերությունների մասին, կիսվեց միայնակ մորը հուզող խնդիրներով:

 

Life.panorama.am-ի զրույցում երգչուհին պատմեց, որ իր միակ թուլությունը որդին է՝ Կարենը, ում ոչ մի խնդրանքը չի կարողանում մերժել, սակայն գիտակցում է, որ երեխային ճիշտ դաստիրակելու համար, պետք չէ նրան կուրորեն սիրել: «Ես մի բան եմ հասկացել՝ երեխային ճիշտ դաստիարակելու համար պետք է նրան շատ չսիրել. ես հասկացա, որ դա շատ ճիշտ բան է, ես էլ եմ երեխայիս հիվանդագին կերպով սիրում, մեկ-մեկ մտածում եմ, որ պետք է փոխվեմ, սերս մի փոքր այլ կերպով արտահայտեմ, որոշում եմ, բայց դե գիտեմ, որ ես միևնույն է անուղղելի եմ: Ես այն ծնողներից եմ, որ երբ որդիս մի բան է ուզում ու նայում է աչքերիս, թուլանում եմ, մեռնում եմ…»,- նշեց նա ու հավելեց,- սիրո նման արտահայտումը մեզ մոտ ազգային բնույթ ունի. մայրս էլ մեզ մենակ է մեծացրել, քանի որ հայրս շատ վաղուց է մահացել, նա մեզ համար և հայր է եղել, և մայր, մեզ համար ամեն ինչի է պատրաստ եղել»:

 

Շարունակությունը` այստեղ: