Շաբաթ երեկոյան կայացավ «Եվրատեսիլ 2015»-ի եզրափակիչ փուլը: Այսօր ահա հայտնի են դարձել հեռուստադիտողի քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում է wowstars.ru-ն: 

 

Հանդիսատեսի քվեարկությամբ հաղթող է դարձել Իտալիան: Մասնակից երկրներից յուրաքանչյուրն Իտալիային տվել է 5-ական կամ ավելի բալ: Իսկ ահա ժյուրին իտալացիներին «տեղավորել է» 6-րդ հորիզոնականում:

 

Մրցույթի կանոններով՝ վերջնական արդյունքը ձևավորվում է ժյուրիի և հեռուստադիտողի 50/50 տոկոս քվեարկությամբ: Այսպիսով՝ վերջնական արդյունքում Իտալիան զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: 

 

Ինչ վերաբերում է Հայաստանի մասնակիցներին, ապա վերջիններս հեռուստադիտողի քվեարկությամբ զբաղեցրել են 11-րդ հորիզոնականը՝ հավաքելով 77 միավոր, իսկ ժյուրին մեզ տեսել է 22-րդ տեղում՝ տալով ընդամենը 15 միավոր: