Բրիտանական Rolling Stones լեգենդար խումբը «գաղտնի» համերգ է տվել Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ), որի տոմսերի արժեքը եղել է ընդամենը 5 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները:

 

CBS հեռուստաալիքի տվյալներով՝ Rolling Stones-ը համերգի մասին հայտարարել է Twitter-ում և պաշտոնական կայքում, տոմսերը գնվել են «մեկ րոպեում»: Սկզբում երաժիշտները չեն հայտնել համերգի անցկացման ստույգ վայրը՝ սոսկ գրելով «Այսօր ակումբային շոու Լոս Անջելեսում» և 90028 կոդը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ համերգը տեղի կունենա մայիսի 20-ին Fonda Theatre-ում: Տոմս կարողացել Է գնել շուրջ 1,2 հազար մարդ:

 

Ինչպես նշել Է Associated Press գործակալությունը, երաժիշտները նվագել են մեկուկես ժամ եւ Sticky Fingers ալբոմի բոլոր երգրերը կատարել «նույն խանդավառությամբ, ինչպես եւ 1971 թվականին, երբ թողարկվել է ալբոմը»: Հաղորդվում է, որ մեծ շրջագայությունից առաջ «գաղտնի» համերգն արդեն ավանդույթ է դարձել խմբի համար:

 

Մոտ ժամանակներս խումբը Zip Code Tour-ի կուղեւորվի ԱՄՆ-ում, մինչեւ հուլիսի 15-ը երաժիշտները կտան 15 համերգ:

 

The Rolling Stones-ի գրեթե 30 ալբոմների (չհաշված համերգայինները) ընդհանուր տպաքանակը գերազանցել Է 250 միլիոնը, ընդ որում 200 միլիոնը վաճառվել է ԱՄՆ-ում: 1989 թվականին խումբը մտել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահ, իսկ 2004 թվականին ըստ Rolling Stone հանդեսի վարկածի՝ զբաղեցրել է չորրորդ տեղը բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողների ցանկում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: