Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հաջողություն ու հաղթանակ է մաղթել Եվրատեսիլ 2015 մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբին։

 

Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Երիտասարդ հայեր, ովքեր եկել են հինգ մայրցամաքներից՝ փորձելու իրենց հաջողությունը Եվրատեսիլ երգի մրցույթում։

 

Ես ձեզ բարեկամաբար ողջունում եմ և մաղթում եմ լավագույնը՝ այս միջոցառմանը։

 

Ամբողջ սրտով ձեզ հետ եմ։

 

Շառլ Ազնավուր»։

 

Հիշեցնենք, որ նախօրեին Վիեննայում տեղի ունեցավ Եվրատեսիլի կիսաեզրափակիչը, և Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը քվեարկության արդյունքներով անցավ եզրափակիչ, որը տեղի կունենա մայիսի 23-ին։