Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է ժողովրդական երգչուհի Գոհար Հովհաննիսյանը, ով մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ շատ շուտով իր համար շատ կարևոր տեսահոլովակ է ներկայացնելու հեռուստադիտողին. «Շուտով կներկայացնեմ իմ նոր տեսահոլովակը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:


Պետք է նշեմ, որ հատուկ դիտավորությամբ որոշեցի տեսահոլովակս ներկայացնեմ ապրիլի 24-ից հետո՝ շեշտելով, որ մենք շարունակում ենք հիշել և պահանջել,-նշեց երգչուհին ու պատմեց նոր տեսահոլովակի մանրամասները,- տեսահոլովակը մի քանի տարի առաջ նկարահանված Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի հիման վրա է լինելու: Ֆիլմում կա մի հատված, որտեղ Հայկոյի նվագակցությամբ «Խիո խանե» մեր հին երգերից մեկն եմ երգում: Հենց այդ երգի հիման վրա և ֆիլմի կադրերով Արտակ Իգիթյանը ինձ նվեր է արել՝ շատ շուտով ներկայացնելով այդ տեսահոլովակը»:


Շարունակությունը` այստեղ: