Երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը վերջին շրջանում նոր տեսահոլովակներ չի ներկայացնում, բայց Blognews.am–ի հետ զրույցում նշեց, որ շատ տարբեր նորություններ ունի. «Ոչ մի տեսահոլովակ չեմ պատրաստվում ներկայացնել, եթերում չկամ, քանի որ մարդիկ եթերում լինելը տեսահոլովակ ներկայացնելն են համարում, ես էլ չեմ ուզում ավելորդ գումար ծախսել տեսահոլովակների վրա: Հիմա երգեր եմ գրում տարբեր երգիչների համար»:


Արսենը սկզբում չէր ուզում խոսել այս մասին՝ պատճառաբանելով, որ ինչ պատմում է, հետո չի ստացվում, բայց, այնուամենայնիվ, անկեղծացավ. «Սոնա Ռուբենյանի, Անահիտ Շահբազյանի համար եմ գրել, Արամեի համար էլ հայրիկի մասին երգ, իսկ Հռիփսիմե Հակոբյանի համար մայրիկի մասին երգ եմ գրել, որոնք շուտով կներկայացնենք: Ինձ համար էլ եմ երգեր գրել»:


Շարունակությունը` այստեղ: