«Եվրատեսիլ» երգի հեղինակավոր մրցույթի կայքն անդրադարձել է Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբին՝ շեշտադրելով փաստը, որ խմբի` հինգ տարբեր մայրցամաքներից հավաքված անդամներն ունեն հայկական արմատներ: ««Genealogy»-ն «Եվրատեսիլ-2015»-ի ամենամիջազգային խումբն է»,- գրում է մրցույթի կայքը: Հայաստանը ներկայացնող խումբն իր երկրորդ փորձն է կատարել ավստրիական բեմում:
Անդամներից Եսայի Ալթունյանն ուրախ տրամադրություն է ունեցել: «Ամեն անգամ, երբ ես բեմում եմ, ինձ շատ լավ եմ զգում, որովհետև բեմն իմ տեղն է: Ես սիրում եմ էներգիա ու սեր կիսել մարդկանց հետ»,-նշել է երգիչը: Նա նաև բացատրել է, թե ինչու են բեմի վրա հայ պատվիրակները կրում մանուշակագույն հագուստ: «Սա արմատների և ապագայի գույնն է: Այն հիասքանչ կերպով է խորհրդանշում հայ ժողովրդի պատմությունը»,-հավելել է նա:
Ինգա Արշակյանն էլ նշել է, որ հուզված է վերադարձել մրցույթին, և խմբի անդամները դարձել են նրա համար ընտանիք:
Bravo Genealogy !! #Armenia #Eurovision #esc2015 #genealogy #buildingbridges #facetheshadow #austria #vienna #secondrehearsal
Posted by Genealogy on 15 Май 2015 г.
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին: Մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խ որհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ` կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ: