Երգչուհի Գաբին (Գաբրիելլա Գալոյանը) ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

 

«Էս երգը իմ առաջին երգն է, ութ տարվա պատմության ունի, պիտի պատմեմ: 18 տարեկան էի, սիրահարված էի ինձանից 12 տարով մեծ տղամարդու, ով բառիս բուն իմաստով ինձ շան տեղ չէր դնում՝ պատճառաբանելով, որ դեռ երեխա եմ:)

 

Ես էլ տառապում էի, էս երգը իմ անմեղ պոռթկումն էր, երգի պրեմիերայից հետո անմիջապես հիասթափվեցի նրանից, պատմությունն էլ շրջվեց հակառակ կողմ, բայց արդեն ուշ էր: Երգը արժանացել է «Ոսկե քնար» մրցույթ-փառատոնի լավագույն հիթ մրցանակի… վայելեք»: