«32 ատամ» հումորային ակումբի հիմնադիրներից ռեժիսոր, դերասան Վահագն Գրիգորյանը Life.panorama.an-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում հումորի բացակայությանը, «32 ատամ»-ի հնարավոր վերադարձին ու թատրոնի խնդիրներին :

 

«Ես գիտեմ, որ հեռուստադիտողը սիրում է, որ արտիստը անընդհատ հիշեցնի իր մասին, բայց եթե այսօր եթերում չենք, դա չի նշանակում, որ գործունեություն չենք ծավալում: Այսօր մենք զբաղվում ենք թատրոնով, իսկ թատրոնը մի անհուն աշխարհ է, որտեղ հիմա շատ աշխատանքներ ենք անում, և ուղղակի ժամանակը չի բավականացնում հեռուստատեսային նախագծերի համար: Իհարկե, մտքեր կան, որ ապագայում նորից ստեղծենք հեռուստատեսային լավ արտադրանք, բայց հումորի մասով այսօր խնդիրը բարդացել է, քանի որ բոլորը սկսել են հումոր անել՝ սկսած մեր երկրի ամենալուրջ մարդկանցից, բոլորը անցան այդ դաշտ, արդյունքում մենք էլ որոշել ենք լուրջ գործունեությամբ զբաղվել, թեպետ մեր ներկայացումների մեջ կա երգիծանքն ու սուր միտքը, դա մեր գենետիկական կոդն է արդեն»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց նա:

 

Շարունակությունը` այստեղ: