«Դժվար ապրուստ» սերիալում Դեյվին մարմնավորելուց շուրջ երկու տարի անց Դավիթ Աղաջանյանն այսօր ներկայանում է հեռուստադիտողին «Ֆուլ հաուս» սիթքոմի շրջանակում: BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է նոր կերպարի, դերասանական արվեստում իր մտադրությունների եւ այլնի մասին:
-Ինչպե՞ս հայտնվեցիք սիթքոմում: Նախքան նկարահանումները կերպարի առումով ի՞նչ մտավախություններ ունեիք:
-Նկարահանվելու հրավերը ստացել եմ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանից' Մենչից: Միակ խնդիրն այն էր, որ առաջին անգամ պետք է հանդես գայի հումորային նախագծում եւ ինձ այդ կերպարում չէի տեսնում: Կարծում եմ' ստացվում է մարմնավորել հերոսին:
-Կերպարի եւ Ձեր դերասանական խաղի մասին ի՞նչ արձագանքներ եք ստանում:
-Հիմնականում դրական են արձագանքները թե՛ պրոֆեսիոնալների, թե՛ երկրպագուների կողմից: Առայժմ բացասական ոչ մի բան չեմ լսել եւ շատ ուրախ եմ դրա համար:
Շարունակությունը` այստեղ: