Ժողովրդական, ջազ, փոփ ժանրերում հանդես եկող R.P.-ն հուլիսին առաջին անգամ կմայրանա: Երգչուհին հղիության ընթացքում դադար չի վերցրել. մեկ ամիս առաջ ներկայացրեց իր առաջին՝ «Գանձեր» ձայնասկավառակը, այժմ էլ շարունակում է բեմ բարձրանալ եւ շաբաթական մի քանի անգամ ելույթ ունենալ երեւանյան ժամանցի վայրերում:

 

«Աշխատանքին ընտելացած լինելով՝ չեմ կարող ուղղակի տանը նստել: Բժիշկս խրախուսում է իմ երգելը, նա շնորհանդեսի օրը ծիծաղելով ասաց, որ հանգիստ կարող եմ երգել, միայն խնդրեց` բարդ «Թամզարա»-ն չերգեմ: Հաճույքով եմ երգում, նույնիսկ զգում եմ, որ ձայնս ավելի թավշյա է դարձել, ուղղակի հիմա ավելի շուտ եմ հոգնում: Երբ դադար վերցնեմ իմ փոխարեն մեր բենդի հետ կերգի «Հայաստանի ձայնը 3»-ին մասնակցած Ջուլիետա Գրիգորյանը՝ Ջուջոն»,-BRAVO.am-ին պատմել է «Hayway» խմբի մեներգչուհին:

 

 

Շարունակությունը`այստեղ: