Երգիչ Միհրան Ծառուկյանը պատրաստվում է նոր զուգերգով հանդես գալ: Այս մասին նա հայտնեցBlogNews.am-ի հետ զրույցում, սակայն համառորեն գաղտնի պահեց, թե ում հետ է զուգերգ կատարելու:

«Հայ հայտնի երգչուհիներից մեկն է, սակայն առայժմ չեմ ուզում բացահայտել, թե ով: Երբ ամեն բան պատրաստ լինի, կխոսենք այդ մասին, չեմ ուզում նախապես հայտարարել,- ասաց երգիչն ու հավելեց, որ այժմ աշխատում են երգի վրա: -Եթե հասցնենք, մինչև մայիսի 25-ը կնկարահանենք տեսահոլովակն ու ամռան սկզբին արդեն կհանձնենք հանդիսատեսի դատին, եթե ոչ, այն մի փոքր կուշանա»:

 

Նրա փոխանցմամբ՝ նոր ստեղծագործությունը սիրո թեմայով բարի երգ է: «Այս դեպքում բաժանում չկա:)»,- նկատեց Միհրանը:

 

Շարունակությունը` այստեղ: