Բրիտանական Daily Mail կայքը հրապարակել է Ալիսոն Ջեքսոնի ֆոտոշարքը՝ Միացյալ Թագավորության Եղիսաբեթ թագուհու և նորածին ծոռնուհուˋ Շառլոտ Էլիզաբեթ Դիանային առաջին հանդիպման մասին: Ալիսոն Ջեքսոնը հայտնի է իր հումորային ֆոտոշարքերով, որտեղ օգտագործում է հանրահայտ մարդկանց նմանակներին: Այս անգամ բրիտանուհին ՄԹ միապետին պատկերել նո րածնի տակաշորերը փոխելիս կամ շշով կերակրելիս, ինչն ամենևին էլ չի մտնում թագուհու պարտականությունների մեջ:

 

Եղիսաբեթ Երկրորդը չորս երեխա ունի և քսանից ավելի թոռներ: 89-ամյա միապետն վերջերս տեսակցության էր գնացել իր նորածին ծոռնուհունˋ Շառլոտ Էլիզաբեթ Դիանային և 20 րոպե անցկացրել նրա հետ:

 

Նկարներում պատրկերված է, թե ինչպես է նա օգնում երիտասարդ ծնողներին հագցնել և կերակրել փոքրիկին: