Այսօր ամերիկյան դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ջորջ Թիմոթի Քլունիի ծննդյան օրն է: Դերասանը ծնվել է 1961 թվականի մայիսի 6-ին, ԱՄՆ Քոնեքթիքութ նահանգի Լեքսինգթոն քաղաքում: Երգչուհի Ռոզմարի Քլունիի զարմիկն է:Մեծ հայտնիություն է ձեռք բերել «Շտապ օգնություն» սերիալից և «Մայրամուտից մինչ լուսաբաց» ֆիլմից հետո:
Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում և այսօր համարվում է Հոլիվուդի ամենահաջողակ և բարձր վարձատրվող դերասաններից մեկը: Հանդիսանում է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր՝ «Լավագույն տղամարդու երկրորդական դեր» անվանակարգում «Սիրիանա» ֆիլմից, «Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր՝ «Ժառանգորդները» ֆիլմում միլիոնատեր Մեթ Քինգի դերի համար (2011թ.): Երկրորդ անգամ արժանացել է «Օսկար»-ի որպես պրոդյուսեր «Լավագույն ֆիլմ» անվանակարգում ««Արգո» օպերացիան» ֆիլմի համար: Նույն ֆիլմի համար չորրորդ անգամ արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի և «BAFTA»-ի արձանիկի:
Քլունին ամուսնացած է եղել դերասանուհի Թալիի Բելսամի հետ 1989-1993 թվականներին: Հանդիպել է դերասանուհիներ Ռենե Զելվեգերի, Ջուլիա Ռոբերթսի, ինչպես նաև հայտնի մոդել Սինդի Քրոուֆորդի հետ:
2014 թվականի ապրիլին Քլունին նշանադրվեց հայտնի փաստաբան Ամալ Ալամուդդինի հետ: 2014 թվականի սեպտեմբերի 27-ին Ամալ Ալամուդինը և Ջորջ Քլունին ամուսնացան:
Քլունին արդեն երկար տարիներ հանդիսանում է ժամացույցների հայտնի բրենդ Omega-ի դեմքը: 2006 թվականին նրա սիրելի ընտանի կենդանին՝ վիետնամական խոզ Մաքսը մահացավ: Այն կշռում էր 126 կիլոգրամ, սակայն չնայած դրան, վայելում էր Քլունիի բացառիկ սերը և հաճախ քնում էր դերասանի հետ՝ նրա անկողնում: Սիրված գիրքը՝ ռուս գրող Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»-ն է:Ստորև ներկայացնում ենք լուսանկարներ` նրա մասնակցությամբ ֆիլմերից: