Դերասանուհի, վերջին շրջանում նաեւ դիմահարդար Աննա Մանուչարյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Մեզ հետ զրույցում Աննան պատմեց իր մասնագիտությունների շարքին դիմահարդարման արվեստը ավելացնելու, ձայնային տվյալներ եւ համապատասխան կրթություն ունենալու, բայց երգով զբաղվել չցանականալու, ֆիլմերում նկարահանվելու նոր առաջարկների, նորաձեւությանը հետեւելու, բայց shopping-ից հեռու լինելու, դստեր խնամքի եւ իր կյանքում նրա գերկարեւորության ու այն տղամարդու մասին, ով կարող է լինել իր կողքին:

 

Աննա անցյալ տարի որոշեցիք նաեւ ծանոթանալ դիմահարդարման արվեստին, ինչո՞ւ:


-  Ես հիշում եմ, երբ ավարտել էի դպրոցս եւ պատրաստվում էի ավարտական խնջուքին, ես այնքան էի թերթում տարբեր ամսագրեր, որպեսզի տեսնեմ, թե այդ ժամանակահատվածում ի՞նչն է արդի հենց դիմահարդարման հետ կապված: Այդ տարիներից ինձ միշտ հետաքրքրել է այս արվեստը, բայց միայն վերջերս հասկացա, որ հասունացել է պահը եւ պետք է ցանկությունս իրականացնեմ եւ ժամանակ տրամադրեմ այս արվեստի գաղտնիքներին ծանոթանալու համար: Պետք է նշեմ, որ սովորելուց հետո, միանգամից աշխատանքի տարբեր առաջարկներ ստացա, որոնցից մեկին էլ համաձայնեցի: Հետագայում ցանկություն ունեմ էլ ավելի խորանալ այս արվեստում:

 

Շարունակությունը` այստեղ: