Տարիներ առաջ հայկական հիթ-շքերթների առաջին հորիզոնականներից չհեռացող Վարդան Բադալյանի էստրադային մեղմ երգերը վերջին շրջանում ոճային կտրուկ փոփոխությունների են ենթարկվել: Life.panorama.am-ի հետ զրույցում երգիչը պատմեց, թե ինչու որոշեց մի կողմ դնել նախկին երգացանկն ու երգել ժողովրդական երգեր. «Երգարվեստում աշխատելու նպատակս փոխվեց, մտածեցի, որ եթե ես ունեմ այն ուժն ու կարողությունը, որ կարող եմ երգել ժողովրդական, գուսանական երգեր, որը սերունդների համար մնայուն կլինի ու մեր երիտասարդությունն էլ կիմանա մեր հին ժողովրդական երգերի մասին, ուրեմն ինչու չերգեմ նման երգեր:
Այն, ինչ նախկինում երգում էի, դա ժամանակավոր, անցողիկ մի բան էր, որից չեմ ամաչում. Այդ ժամանակահատվածում դա էի ուզում անել, անում էի ու չեմ բացառում, որ ապագայում կրկին երգեմ էստրադային երգեր, բայց միայն այն դեպքում, երբ տվյալ երգն ինձ շատ դուր գա»,- նշեց Վարդանն ու կիսվեց հեռուստաէկրաններին այնքան էլ հաճախ չհայտնվելու պատճառների մասին. «Նախ առաջ կատարածս երգերը իրենց բնույթով այնպիսին էին, որ հավակնում էին անընդհատ լինել հիթ-շքերթներում, հիմա ես չեմ պատկերացնում, որ ժողովրդական որեւէ երգ կլինի օրինակ մի շքերթի առաջին հորիզոնականում:
Շարունակությունը` այստեղ: