Life.Panorama.am-ն այսօր զրուցել է «Գոյ» և «Մալյան» թատրոնների երիտասարդ դերասան Սամվել Թափալյանի հետ, ում հանդիպել ենք նաև սերիալներում և «Խաչագողի հիշատակարանը» գեղարվեստական ֆիլմում: Դերասանն այսօր զբաղվում է նաև ֆիլմերի ձայնագրություններով: Ինչո՞ւ է սկսել խուսափել լրատվամիջոցներից, ինչով է պայմանավորված սերիալային պասիվությունը և որքանով են խանգարում նրան պատահական «դերասանները».
-Հեռուստաընկերությունների միջև տարօրինակ խանդ կա, իրենց դերասաններին դժվարությամբ են զիջում մեկ այլ հեռուստաալիքի: Թատրոններում այդ խանդը չկա՞:
-Այլ թատրոնների մասին ոչինչի չեմ կարող ասել, բայց «Գոյ» և «Մալյան» թատրոններում հաստատ չկա:
-Մի շրջան Ձեզ հաճախ էինք հանդիպում սերիալներում, ներկայիս պասիվությունն ինչո՞վ է պայմանավորված:
-Որևէ հստակ պատճառ չեմ կարող նշել: Վերջին շրջանում սերիալները քչացան, բնականաբար, հրավերներն էլ նվազեցին: Սակայն իմ վերաբերմունքը սերիալներին միշտ էլ նույնն է եղել: Սերիալը դերասանի համար ֆինանս է ապահովում: Չեմ կարծում, որևէ մեկը դերասան է դարձել՝ երազելով, որ սերիալում կնկարահանվի, բայց քանի որ ապրում եեն մի երկրում, որի ստեղծած պայմանները, հնարավորությունները դա է, ապա պետք է հարմարվենք… Եվ հետո, պետք է դերասանը սերիալում խաղա, բա էլ ո՞վ: Ինժեները հո չի՞ խաղալու:
Շարունակությունը` այստեղ: