Շվեդիայի բնակիչ Դենիս Կարլսոնը «տարվա սելֆի» է արել կենգուրուի շնորհիվ:
Ինչպես հաղորդում են միջազգային լրատվամիջոցները, 26-ամյա զբոսաշրջիկը ավստրալական լողափով զբոսնելիս նկատել է, որ կենգուրուն ինչ-որ բան է փնտրում ուսապարկում, որը թողել էր ափին: Շվեդը կենդանուց վերցրել է իր իրերը, այդ թվում՝ գազարները:
Կարլսոնը որոշել է լուսանկարվել կենգուրուի հետ: Հաջողված լուսանկարը տարածվել է Շվեդիայում և ստացել «տարվա սելֆի» անունը: Լուսանկարը նայելիս այնպիսի տպավորություն է, որ ոչ թե մարդն է կերակրում կենդանուն, այլ հակառակը՝ կենդանին մարդուն:
Կարլսոնը հայտարարել է, որ ուրախ կլիներ, եթե լուսանկարը որևէ մրցանակի արժանանար:
«Հուսով եմ, որ մրցանակը գազարներ կլինի»,- կատակել է նա: