Ազգագրական երգիչ Ռուբեն Հակոբյանը տարիներ առաջ առաջին իսկ մենահամերգի ընթացքում համերգի պրոդյուսեր Էմին Թորոսյանի կողմից կնքվեց Սասունցի բեմական անունով, որը դարձավ առավել պարտավորեցնող: Life.Panorama.am-ի հետ զրույցում երգիչն անկեղծացավ առաջիկա նորությունների, ժամանակակից բարքերի, «ծուռ սասունցու» և ընտանեկան հարաբերությունների մասին:
-Այժմ ի՞նչ նորություններ ունեք:
-Վերջերս Մոսկվայում մասնակցեցի ապրիլի 24-ին նվիրված մեծ համերգին: Նաև Լիբանանի «Նիկոլ Դուման» կազմակերպությունն էր մենահամերգ կազմակերպել ինձ համար: Շուտով կլինեմ Կանադայում, Պարսկաստանում, Քուվեյթում…Նոր ալբոմ եմ պատրաստում, որում ընդգրկված կլինեն ֆիդայական երգեր՝ «Ձայն տուր ով ֆիդա», «Արաբո-Արաբո», «Գինի լից»… Այդ երգերն իմ սերնդին ծանոթ երգեր են, քանի որ 20-25 տարի առաջ Արցախյան շարժման ժամանակ շատ տարածված էին և բոլորն էին երգում: Հոգեհարազատ են բոլորիս, դրանք ուժ ու ոգևորություն են տվել մեր տղաներին, ովքեր գնացել են մարտի դաշտ ու կռվել:
Շարունակությունը՝ այստեղ: