Ձևավորված կարծրատիպ կար, որ մենք ոչ այնքան բարձրաճաշակ երաժշտության կողմնակից ենք և մեզ մատուցվում է այն, ինչ ինքներս ենք պահանջում: Սակայն վերջին օրերի իրադարձությունները ապացուցեցին, որ սիրում ենք ժամանակակից, բայց՝ լավ երաժշտություն: Life.panorama.am-ը երաժիշտ Արա Գևորգյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի է այսօրվա երիտասարդության նախասիրությունների մասին, ինչպե՞ս պետք է ձևավորել մշակութային ճաշակը և ո՞վ է ի վերջո ցածրակարգ արվեստի պրոպագանդման մեղավորը:

 

«Ամեն ինչ շատ պարզ է, ժողովրդին մատուցեք բարձրակարգ երաժշտություն և նա կսկսի դա սիրել: Ինչ տաք, խրախուսեք, այն էլ կդառնա սիրելի: Լրագրողների, լրատվամիջոցների ձեռքին հզոր զենք կա, դուք հզոր ուժ ունեք, թելադրող եք, ինչը որ գովազդեք, ցուցադրեք, աճող սերունդն այդ էլ կընդունի: Շատ պետք է գրել մեր ազգային երաժշտության, արվեստի մասին, սակայն մենք շատ ենք այլ բաների հետևից ընկած: Ոչ մի տեղ այսօր չես նկատի, որ անդրադարձել են հայկական ժողովրդական գործիքներին, նվագարաններին, երաժշտի հաջողություններին:

 

Շարունակությունը՝ այստեղ: