1982 թ-ի փետրվարի 3-ին ծնվել է ռուսական շոուբիզնեսի ամենավառ ներկայացուցիչներից մեկը' ազգությամբ ուկրաինուհի Վերա Բրեժնևան (Վիրա Վիկտորիա Հալուշկա):
Առաջին անգամ Վերան բեմ է բարձրացել հայտնի “Виа Гра” եռյակի հետ երգելու համար: 2002 թ-ին խմբի շրջագայություններից մեկի ժամանակ հայտարարվեց' << հանդիսատեսից ո՞վ կցանկանա բարձրանալ բեմ և երգել մեզ հետ>>: Ցանկություն հայտնեց Վերան: Նա բարձրացավ բեմ և խմբի հետ երգեց “Попытка № 5” երգը: Նույն թվականին խումբը լքում է Ալյոնա Վիննիցկայան: Հայտարարվում է քաստինգ, որին մասնակցելու համար հատուկ հրավիրում են նաև Վերային: 2003 թ-ին Բրեժնևան' Նադեժդա Գրանովսկայայի և Աննա Սեդոկովայի հետ արդեն հանդես էր գալիս հայտնի եռյակի հիմնական կազմում:
Նրա համագործակցությունը խմբի հետ տևեց մինչև 2007 թ-ը, որից հետո Վերան պաշտոնապես հայտարարեց, որ լքում է խումբը և այսուհետ հանդես է գալու որպես մեներգչուհի:
2007 թ-ին ռուսական “Maxim” ամսագրի վարկանիշով Վերան արժանացել է ''Ռուսաստանի ամենացանկալի կնոջ'' կոչմանը:
Բացի երգելուց գեղեցկուհին նաև իրեն փորձել է որպես հաղորդավարուհի և դերասանուհի: 2008 թ-ին նա վարել է Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող “10-ի ուժը” (“Power of 10”) հաղորդաշարը: Վերան նկարահանվել է մի շարք ֆիլմերում (“Любовь в большом городе”, “Ёлки”, “Джунгли” և այլն):
2001թ-ին ծնվել է Վերա Բրեժնևայի առաջնեկը' Սոնյան, որի հայրը Վիտալի Վոլչենկոն է: 2006 թ-ին Վերան ամուսնանում է ուկրաինացի բիզնեսմեն Միխայիլ Կիպերմանի հետ և սկսում է կրել ամուսնու ազգանունը: 2009 թ-ին ծնվում է զույգի դուստրը' Սառան:
2012թ-ի հոկտեմբերին Վերան հայտարարում է, որ ինքն ու ամուսինը բաժանվել են: