«Քաղաքում» սերիալում Իռենին մարմնավորած Դիանա Գրիգորյանն այժմ որևէ սերիալում չի նկարահանվում: Նրա խոսքով' առաջարկներ եղել են, սակայն ինչ-ինչ պատճառներով մերժել է: «Երբ կլինի լավ առաջարկ ու ես էլ կցանկանամ տվյալ դերով հանդես գալ, կնկարահանվեմ որևէ սերիալում կամ ֆիլմում: Սերիալային հաջորդ կերպարս անպայման պետք է տարբերվի նախորդից»,-շեշտեց դերասանուհին:Այժմ Դիանան թատերական ներկայացման պրեմիերայի է պատրաստվում:

 

«Մարկեսի «Ես միայն զանգահարելու եմ եկել» համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված ներկայացումը կրկին կխաղանք 3 տարվա դադարից հետո»,-մանրամասնեց երիտասարդ դերասանուհին և հավելեց, որ նշված ներկայացումն իրենց կուրսի դիպլոմային աշխատանքն է եղել, որի ռեժիսորներն են Նարինե Գրիգորյանն ու Նիկոլայ Ծատուրյանը: «Քանի որ այս ներկայացումը ժամանակին մեծ աղմուկ էր բարձրացրել, որոշեցինք վերականգնել այն»,-ասաց Դիանան և նկատեց, որ սա թատրոնում խաղացած իր դերերից ու ներկայացումներից ամենասիրելին է:Ներկայացման պրեմիերան տեղի կունենա ապրիլի 27-ին' Համազգային թատրոնի բեմում:

 

Դիանայի խոսքով` ներկայացման գործողությունները տեղի են ունենում հոգեբուժարանում, որտեղ նա մարմնավորում եմ Վիկտորյային, ով էլ ֆոբիա ունի ջրից: «Փորձել ենք պահպանել մարկեսյան մոգական ռեալիզմը, ինչն էլ ներկայացմանը միստիկ շունչ է տալիս»,-հայտնեց նա:Դինայից տեղեկացանք նաև, որ առաջարկ ունի նկարահանվելու գեղարվեստական ֆիլմում, որի մասին ավելի ուշ կխոսի հենց «ԵՍ եմ»-ի հետ:

 

 

 

 
                                                                                                                        Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը