Ավստրալիայից Լյուսի և Աննա Դեսինկները ճանաչվել են աշխարհի ամենամիանման երկվորյակներն այն բանից հետո, երբ դարձել են ճապոնական կատակերգական հեռուստաշոուի աստղեր, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Բացարձակ նույնական արտաքինի հասնելու համար 28-ամյա աղջիկներն ստիպված 250 հազ ար դոլար են ծախսել պլաստիկ վիրահատությունների համար:
Նախքան վիրաբուժական միջամտություններն էլ երկվորյակները գրեթե միանման արտաքին ունեին, բայց երազում Էին հասնել առավելագույն նմանության, ինչի համար դիմել են բժիշկներին: Արդյունքում նրանց արտաքին տեսքում տարբերություններ չի կարողացել հայտնաբերել նույնիսկ համակարգիչը, նշել Է The Daily Mail-ը:
Իրենց հայտնի դարձրած հեռուստաշուի ընթացքում Լյուսին և Աննան մրցել են այլ երկվորյակ քույրերի հետ՝ մարդկանց հետ տարբեր զվարճալի պատմություններ սարքելով փողոցներում: Սակայն ճապոնացի հեռուստադիտողները հենց ավստրալուհիներին են համարել առավելագույնս միանման, իսկ նրանց կատակներն՝ առավել հաջողվածները:
Ինչպես գրել է հրատարակությունը, քույրերը ծնվել են մեկ րոպեի տարբերությամբ, գրեթե երբեք չեն բաժանվում և միատեսակ կերակուր են ուտում միատեսակ քաշ պահպանելու համար: Նրանք նաև քնում են նույն մահճակալի վրա և իրար մեջ բաժանում են մեկ սիրած տղայի: Լյուսին և Աննան հանդիպում են Էլեկտրամեխանիկ Բեն Բիռնի հետ իրենց հայրենի քաղաք Փերտից:
Պաշտոնական է արդյոք Լյուսիի և Աննայի ստացած աշխարհի ամենամիանման երկվորյակների կոչումը, The Daily Mail-ը չի ճշտում: