Ռեժիսոր Քլինթ Իսթվուդի «Դիպուկահարը» ֆիլմը 2014 թվականի լավագույն գեղարվաստական կինոնկարն Է ճանաչվել Կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիայի կոնգրեսում՝ CinemaCon-ում, որն ընթանում Է Լաս Վեգասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իմ ֆիլմը ոչ միայն ռազմական գործողությունների, այլեւ պատերազմի հոգեբանական կողմի մասին Է»,-84-ամյա Քլինթ Իսթվուդը հայտարարել Է նախօրյակին կայացած պարգեւատրման արարողությանը:
Լավագույն կինոնկարի համար մրցանակը շնորհվում Է կինոհանդիսատեսների քվեարկության արդյունքներով, որն անցկացնում Է տոմսերի վաճառքի Fandango ընկերությունը: Այն հանձնվում Է Կինոթատրոնների սեփականատերերի ասոցիացիայի ամենամյա ֆորումի ժամանակ, որը միավորում Է աշխարհի 74 երկրների ներկայացուցիչների:
«Դիպուկահարը» ֆիլմի գլոբալ դրամարկղային մուտքերը հասել են 541,2 միլիոն դոլարի: Այդ ցուցանիշով ժապավենն առավել հաջողվածն Է դարձել համաշխարհային կինեմատոգրաֆիայի պատերազմական ժանրի պատմության մեջ:
«Ուորներ Բրազերս» ընկերության կողմից ստեղծված կինոնկարի արտադրական ծախսերը կազմել են 58,8 միլիոն դոլար:
«Վերջին տարվա ընթացքում ամերիկացիները շատ նոր բան իմացան Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմի մասին,-նշել Է Քլինթ Իսթվուդը:- Ամեն ոք սեփական կարծիքն ունի տեղի ունեցած իրադարձությունների մասին: Զգալի թվով հարցեր սպասում են իրենց պատասխաններին, ինչը հետաքրքիր Է դարձնում համապատասխան որոնումները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: