Esem.am-ը գրում է.

 

 

Պարզվում է,  աշխարհահռչակ «System of a Down» ռոք խմբի «Արթնացրեք հոգիները» խորագրով երևանյան համերգին բազմահազար հանդիսատեսի շարքերում նաև հայտնի ու հանրային դեմքեր են եղել, որոնց նույնպես չի խանգարել հորդառատ անձևը` խմբի ռոքային կատարումները լսելիս:Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը սոցցանցային իր էջում տեղադրել է իր և երգչուհի Սոֆի Մխեյանի լուսանկարը, որից պարզ է դառնում, որ նրանք ևս Հանրապետության հրապարակում են եղել:

 

Նազենին այդ լուսանկարը ստորագրել է հետևյալ մակագրությամբ. «Անձրև, ռոք, հիանալի տրամադրություն»:Երգչուհի Հասմիկ Կարապետյանն էլ գրել է` «Բրավո SOAD» ու տեղադրել իր և սիրելիի` Շանթ Կիրմիզյանի լուսանկարը` արված Հանրապետության Հրապարակի բեմի հարևանությամբ:Դերասան Կարո Հովհաննիսյանը սոցցանցային իր էջում լուսանկարներ է տեղադրել հենց համերգի պահից ու գրել. «Սենց բան 100 տարին մեկ ա լինում…վերջն էր…SOAD. չկա սենց բան. իրոք արժեր թրջվել ոտքից գլուխ…ֆանտաստիկ»:Խմբակային մի լուսանկարից էլ պարզ է դառնում, որ SOAD-ի համերգին հետևել են երգիչ Վլադիմիր Բարխոյանը, երգահան Կարեն Գրիգորյանը և ռոք խմբի այլ երկրպագուներ:

 

Նազենի և Սոֆի

Հասմիկ կարապետյան ու Շանթ Կիրմիզյան

Կարո Հովհաննիսյան

 

Վլադիմիր Բարխոյան