Life.Panorama.am-ն այսօր զրուցել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող դերասանուհի Շաքե Թուխմանյանի հետ: Լինելով հայ արվետագետ ընտանիք՝ Շաքե Թուխմանյանն ու ամուսինը՝ դերասան Ժան-Պիեր Նշանյանը, օտարության մեջ առաջին գործը որ ձեռնարկել են, Վարդան Աճեմյանի անվան հայկական թատրոն հիմնելն էր։ Ինչո՞վ է այսօր զբաղվում դերասանուհին, ի՞նչ երազանքներ ու նպատակներ ունի, ի՞նչ դժվարություններ է հաղթահարել՝ մանրամասն՝ հարցազրույցում:
-Այժմ այդտեղ ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Ինչո՞վ կարող է զբաղվել այն դերասանուհին, ով ավելի քան 45 տարի արվեստի աշխարհում է։ Մի քանի ամիս է՝ ավարտել եմ նկարահանումներս մի ֆիլմում, որը Ցեղասպանության մասին է: Այնտեղ նկարահանվում էր նաև որդիս՝ Արման Նշանյանը: Ռեժիսորը ռումինացի էր:
-Ինչպե՞ս է կոչվում ֆիլմը, ի՞նչ կերպար եք մարմնավորում:
- Ֆիլմը կոչվում է «Հայաստան՝ իմ երկիր, իմ մայր, իմ սեր»: Այն մեր ջարդերի մասին է: Մարմնավորել եմ հերոսուհու մորը, ում անունն Անուշ է: Հուսով եմ՝ մինչև տարեվերջ կցուցադրվի նաև Հայաստանում:
Շարունակությունը` այստեղ: