«Սիրո գերին» սերիալում Արփիին մարմնավորող Մարինկա Խաչատրյանին ESem.am-ն անդրադառնալու առիթ ունեցել է: Պարզվում է, դերասանական ոլորտում իր առաջին քայլերն անող Մարինկան բացի նկարահանումները, արդեն մեկ ամիս է` նոր հոբբի ունի: «Վերջին շրջանում սկսել եմ անտարբեր չանցնել գեղեցիկ ու հետաքրքիր երկնային պատկերների կողքով»,-նշեց Մարինկան`ավելացնելով, որ հիմնականում սիրում է լուսանկարել արևածագ, ամպեր, արև, աստղեր, եկեղեցիներ:Նրա խոսքով` տեսնելով նման որևէ հետաքրքիր պատկեր չի կորցնում պահը և անմիջապես լուսանկարում է:


«Պարզապես հաճույք եմ ստանում նկարելուց»,-շեշտեց Արփիի դերակատարը: «Իմ կարծիքով, լուսանկար անող ցանկացած մարդ պետք է նախ նկատի տվյալ պատկերի գեղեցկությունը, ինչպես նաև բովանդակությունը»,-համոզված է Մարինկան:Առաջարկում ենք ծանոթանալ Մարինկայի լուսանկարած պատկերներին ու մեկնաբանությունների հատվածում գրել Ձեր կարծիքը:


 

 

                                                                                                                                              Զրուցեց Արևիկ Իսաջանյանը