69­ամյա դերասանը և երկու փոքրիկ երեխաների օրինակելի
հայրը ստիպված է վճարել նախկին մեղքերի համար: Օրերս
նրա սեռական սովորությունների և նախընտրությունների
մասին տեղեկացել է աշխարհի կեսը մոդել և քիչ ճանաչված
դերասանուհի Քերոլ Մալլորիի շնորհիվ:
Շատ տարիներ առաջ, երբ Դե Նիրոյի համար գժվում էր
մոլորակի կանանց մեծ մասը և «սեքս­խորհրդանիշ» էին նրան
անվանում, Քերոլին բախտ է վիճարկվել շատ կարճ, բայց
կրքոտ հարաբերություններ ունենալ նրա հետ: Հենց այդ
մասին էլ նա որոշել է պատմել իր «Պիկասոյի ուրվականը»
գրքում:
Մալլորին պնդում է, որ արտաքինից այդքան կրքոտ
իտալացին չի կարող համեմատվել իր նախկի սիրեկանների հետ:
«Ռոբերտը շատ էր ամաչկոտ, նա նախընտրում էր սեքսով սբաղվել ավանդական դիրքերով և
փորձարկումներ ընդհանրապես չէր սիրում: Մեր սեքսը միշտ պահպանողական էր»,­ պնդում է
Քերոլը և ավելացնում, որ Ռոբերտն անկողին մտնելիս երբեք գուլպաները չէր հանում, նույնիսկ երբ
բանը սեքսին էր հասնում:
Հետաքրքիր է, ժամանակի հետ փոխվե՞լ են արդյոք Դե Նիրոյի սովորությունները: Ինքը՝ դերասանը,
իր նախկին սիրուհու խոստովանությունները մեկնաբանել չի պատրաստվում: